«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Հայաստանը մնում է «Կալասի ակումբում»

Հայաստանը մնում է «Կալասի ակումբում»
30.06.2025 | 12:42

ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարները քննարկում են տարածաշրջանային անվտանգության հարցեր, կազմակերպության հետագա մարտավարությունն ու ռազմավարությունը, իսկ Հայաստանի ԱԳ նախարարը Կայա Կալասին է ընդունում:

Կայա Կալասին արդեն իրենց տանը՝ ԵՄ երկրնեերում, չեն ընդունում, ամբողջ աշխարհը՝ այդ թվում նույն ԵՄ երկրներն ու ԱՄՆ-ը բառացիորեն ծիծաղում են Կալասի վրա, բայց Հայաստանը մնացել է «անցյալ աշխարհակարգում»:

Կալասի ու նրա նմանների անհեռատես ու կործանարար քաղաքականության արդյունքում Եվրոպական Միությունը ներքաշվեց ուկրաինական ավանտյուրայի մեջ՝ փորձանք ու աղքատություն բերելով ոչ միայն Ուկրաինային, այլև ԵՄ բոլոր երկրներին: Այդ նույն քաղաքականությունից չհրաժարվելու պատճառով հիմա ԵՄ-ը դուրս է մնացել բոլոր աշխարհաքաղաքական պրոցեսներից, նրա ձայնը միանշանակորեն չի ընդունվում նույնիսկ ԵՄ երկրներում: Մերժվում են ԵՄ միջնորդական ջանքերը ուկրաինական հակամարտության կասեցման գործընթացում, Իրան-Իսրայել հակամարտության մեջ միջնորդությանը ԵՄ-ին նույնիսկ մոտ չեն թողնում: ԵՄ չինովնիկներն առաջինը նետվեցին Սիրիայի նոր ղեկավարի ձեռքը սեղմելու, երբ իրենց երկրներում նա դեռ նշվում էր ահաբեկիչների ցուցակներում: Կալասների ԵՄ-ի չինովնիկական դասը վերածվել է գրեթե մարգինալ ակումբի, որն իր գոյությունն արդարացնելու կամ նշանակությունը բարձրացնելու համար հուսահատ վոյաժներ է կազմակերպում Հայաստանի պես երկրներով:

Սա այն նույն շարքից է, երբ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, թե, օրինակ, Էստոնիայի կամ Լյուքսեմբուրգի հետ հարաբերություններն, իբր, գերկարևոր աշխարհաքաղաքական կամ բեկումնային նշանակություն ունեն՝ եսիմ ինչի համար:

Իսկ եթե կարճ՝ ապա սա Փաշինյանի իշխանության նկատմամբ «Կալասի ակումբի» վերահսկողության ցուցադրությունն է, որը, խոնարհաբար, ընդունում են Հայաստանում:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 1135

Մեկնաբանություններ